Պաշտոնական. Տիագու Մոտան գլխավորեց «Յուվենտուսը»

Իտալացի մարզիչ Տիագու Մոտան գլխավորեց «Յուվենտուսը», հայտնում է թուրինյան թիմի պաշտոնական կայքը։

41-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Մոտան նախկինում մարզել է «Բոլոնիան»: Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց հինգերորդ տեղը Ա Սերիայում և 60 տարվա մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: