Միկել Մերինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին տեղեկությունը

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Ինձ համար դա հաճոյախոսություն է, «Ռեալ-Սոսյեդադի» համար նույնպես։ Հաճելի է իմանալ, որ նման ակումբը հետաքրքրված է քեզնով։ Սա նշանակում է, որ ակումբը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Այս պահին ես կենտրոնացած եմ Եվրոպայի առաջնության վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Սերխի Կապդևիլան։

2023/24 մրցաշրջանում Մերինոն ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։