Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային տրանսֆերային պատուհանի բյուջեն

Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային տրանսֆերային պատուհանի բյուջեն։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, անգլիական ակումբն այս ամառ կկարողանա 50 միլիոն ֆունտից ոչ ավել ծախսել։

Այնուամենայնիվ, նշվում է, որ «Յունայթեդի» բյուջեն կարող է աճել, եթե ակումբը վաճառի որոշ խաղացողների։

Հաղորդվում է նաև, որ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ազդեցությունը մանկունիանցիների տրանսֆերային քաղաքականության վրա կկրճատվի։