«Լայպցիգը» հայտարարել է հարձակվող Բենջամին Շեշկոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
21-ամյա սլովենացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Պայմանագրում կետ կա 2025 և 2026 թվականներին հնարավոր տրանսֆերի մասին։
Մայիսին հաղորդվում էր, որ «Արսենալը» մոտ է Շեշկոյի տրանսֆերին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։