Լամին Յամալը խոստովանել է, որ EURO-2024-ի ժամանակ կկատարի տնային առաջադրանքները

Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ Եվրո-2024-ի ժամանակ կկատարի տնային առաջադրանքները։

«Տնային աշխատանքս հետս տարա, քանի որ օնլայն դասեր ունեմ։ Ես լավ եմ, բայց հուսով եմ, որ ուսուցիչը խիստ չի լինի ինձ հետ»,- Յամալի խոսքերն է մեջբերում AS-ը։

Յամալը «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է անցյալ տարվա ապրիլին, երբ նա 15 տարեկան էր։ Մի քանի ամիս անց նա առաջին անգամ խաղաց Իսպանիայի հավաքականում։ Դրանից հետո 16-ամյա հարձակվողը ազգային հավաքականի կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։