Ժոզե Մոուրինյոն կանխատեսում է արել EURO-2024-ի արդյունքների վերաբերյալ

«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսում է արել Եվրո-2024-ի արդյունքների վերաբերյալ։

61-ամյա մասնագետը TNT Sports-ի եթերում կիսվել է իր սպասելիքներով։

Մոուրինյոն Եվրո-2024-ի հաղթող ընտրեց Պորտուգալիային, իսկ եզրափակիչ՝ Անգլիային։ Բացի այդ, նա կանխատեսել է, որ մրցաշարի լավագույն ռմբարկուն կլինի Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը, իսկ լավագույն խաղացող՝ իր հայրենակից Ջուդ Բելինգհեմը։

Եվրոպայի 17-րդ առաջնությունը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։