Ջո Գոմեսը կարող է տեղափոխվել Գերմանիա

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ցանկանում է իր թիմում տեսնել «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ջո Գոմեսին, հայտնում է The Mirror-ը։

Գոմեսի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ավարտված մրցաշրջանում նա մերսիսայդցիների կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տայի հետ, սակայն մյունխենցիները դեռևս համաձայնության չեն եկել Լևերկուզենի հետ տրանսֆերի շուրջ։