Արդա Գյուլեր. «Ինձ ասացին, որ դառնալու եմ Լուկա Մոդրիչի փոխարինողը»

Կիսապաշտպան Արդա Գյուլերը բացատրել է Մադրիդի «Ռեալում» խաղալու իր ցանկությունը։ Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Ֆեներբախչեից»։

«Ինձ ասացին, որ դառնալու եմ Լուկա Մոդրիչի փոխարինողը։ Երբ ես սա լսեցի, համաձայնեցի»,- Գյուլերի խոսքերն է մեջբերում Kafa Sports-ը։

19-ամյա կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։