Ջանլուիջի Դոննարումա. «Մենք բոլորս այստեղ ենք պաշտպանելու մեր տիտղոսը»

ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կիսվել է Եվրոպայի գալիք առաջնությունից իր սպասելիքներով։

Դոննարուման Եվրոպայի չեմպիոն է դարձել 2021 թվականին։ Եզրափակչում Իտալիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Անգլիային։

Եվրո-2024-ում Իտալիան նույն խմբում կխաղա Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ։

«Կասկած չկա, որ մենք պատրաստ ենք լինելու այս մեծ ու յուրահատուկ մրցաշարին։ Ինձ բախտ է վիճակվել հաղթել Եվրոպայի նախորդ առաջնությունում։ Մենք բոլորս այստեղ ենք պաշտպանելու մեր տիտղոսը: Ամեն ինչ անելու ենք եզրափակիչ դուրս գալու համար։

Ալբանիան հիանալի թիմ է, որտեղ կան հուզիչ, փորձ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստներ: Խաղից խաղ գնալու ենք, բայց հիմա մտածում ենք միայն Ալբանիայի դեմ լավ հանդես գալու մասին։

Եվրոի որոշ թիմեր, անկասկած, շատ ուժեղ են։ Օրինակ՝ Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները։ Բայց մենք կարող ենք նաև մեր ասելիքը։ Ես հավատում եմ, որ նման մրցաշարում ֆավորիտներ չկան։ Այսպիսով, մենք դուրս կգանք հայտարարություն անելու և դուրս կգանք եզրափակիչ»,- ասել է Դոննարուման ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։