Ջանլուիջի Բուֆոն. «Այս թիմը հավանաբար թերագնահատված է»

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես եկող ազգային հավաքականի ներկայիս կազմի վերաբերյալ իր կարծիքով։

«Կարծում եմ, որ այս թիմը հավանաբար թերագնահատված է: Նա շատ մրցունակ է, և այս տղաների մարդկային մակարդակը տպավորիչ է: Ինձ ամենաշատը սա է դուր գալիս՝ պատկանելության զգացումը և հիանալի վերաբերմունքը։ Կա խոնարհություն և աշխատասիրություն»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Եվրո-2024-ում Իտալիայի հավաքականը հանդես կգա B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Իսպանիայի և Ալբանիայի հավաքականները։