Ֆլորիան Վիրց. «Մենք գոհ ենք, որ մեզ համեմատում են նրանց հետ»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն արձագանքել է այն փաստին, որ իրեն և «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային Գերմանիայի հավաքականում անվանում են նոր Բաստիան Շվայնշտայգեր և Լուկաս Պոդոլսկի։

«Նրանք անցյալի կուռքերն են, և մենք գոհ ենք, որ մեզ համեմատում են նրանց հետ։ Մենք չենք ցանկանում լինել հաջորդ Պոդոլսկին ու Շվայնշտայգերը։ Մենք այլ տեսակի խաղացողներ ենք: Բայց նրա հետ համեմատվելը մեծ պատիվ է»,- ասել է Վիրցը մամուլի ասուլիսում:

Ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, Եվրո 2024-ի մեկնարկային խաղում Գերմանիան կմրցի Շոտլանդիայի հետ։