Ֆերմին Լոպես. «Ես շատ ուրախ էի Չավիի գլխավորությամբ խաղալու համար»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոստովանել է, որ շատ շնորհակալ է թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավիին՝ իր ուժերին հավատալու համար։

«Ես շատ ուրախ էի Չավիի գլխավորությամբ խաղալու համար: Ես շատ շնորհակալ եմ նրան այն հնարավորության համար, որը նա ինձ ընձեռեց։ Նա միշտ հավատում էր ինձ։ Ես այստեղ եմ Իսպանիայի Եվրո 2024-ի հավաքականում նրա, անձնակազմի և իմ գործընկերների շնորհիվ»,- ասել է Լոպեսը RAC1-ին։

Անցած մրցաշրջանում Ֆերմինը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։