Դանի Կարվախալ. «Մենք կարող ենք հաղթել EURO-2024-ը»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանի Կարվախալը կարծում է, որ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաղթելու հավակնորդների թվում է։

-Իսպանիան հաղթելու հնարավորություն ունի՞։

-Այո: Կարծում եմ՝ մարդիկ մեզ ֆավորիտ չեն համարում, բայց դա միայն մեզ է ձեռնտու։ Կարծում եմ, որ մենք Եվրոպայի առաջնությունում հաղթանակի հավակնորդներ ենք, և դա բացահայտ եմ ասում»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Եվրո-2024-ի խմբային փուլում Իսպանիան նույն խմբում կմրցեն Խորվաթիայի, Իտալիայի և Ալբանիայի հետ։