Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է սահմանել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենաբարձր մակարդակով ամենաշատ ելույթների համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):

39-ամյա պորտուգալացին ազգային հավաքականում մեկնարկել է Իռլանդիայի դեմ ընկերական խաղում։ Այս խաղը Ռոնալդուի համար 1226-րդն էր ամենաբարձր մակարդակով։

Հարձակվողը գերազանցել է Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը, որը կազմում էր 1225 հանդիպում։

Ռոնալդուն նախորդ տարվա հունվարից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»: Նա նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»։