Bild. «Բավարիան» ծրագրում է բաժանվել Նոյերից և Մյուլլերից

Դարպասապահ Մանուել Նոյերը և կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարող են հեռանալ «Բավարիայից» 2025 թվականի ամռանը, հայտնում է Bild-ը։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2025 թվականի հունիսի 30-ին, և մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել դրանք։

Նշվում է, որ «Բավարիան» ցանկանում է թեթևացնել ֆինանսական բեռը վետերանների հեռանալու պատճառով։

Նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը մոտավորապես կազմում է 20 միլիոն եվրո։