Արտեմ Դովբիկը կարող է տեղափոխվել Իտալիա

«Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը կարող է կարիերան շարունակել «Նապոլիում», հայտնում է AS-ը։

Նշվում է, որ նեապոլիտանական ակումբը ներկայումս միակ պոտենցիալ գնորդն է, որն առաջարկել է անհրաժեշտ գումարը խաղացողի համար։

«Ժիրոնան» Ուկրաինայի հավաքականի հարձակվողի համար պահանջում է 35 մլն եվրո։ Գնորդների թվում է նաև Մադրիդի «Ատլետիկոն», սակայն իսպանացիներն առաջարկել են ընդամենը 25 միլիոն եվրո։