Ալեքսանդր Պավլովիչը բաց կթողնի EURO-2024-ը

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը չի մասնակցի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը։

Ինչպես հայտնում է Bild-ը, 20-ամյա ֆուտբոլիստին կփոխարինի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պավլովիչի մոտ ախտորոշվել է տոնզիլիտ։

Ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, Եվրո 2024-ի մեկնարկային խաղում Գերմանիան կմրցի Շոտլանդիայի հետ։