«Ալ-Նասրը» պատրաստ է «Ռեալի» ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն եվրո

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, գերմանացի պաշտպանով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։

Ակումբը, որտեղ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, պատրաստ է Ռուդիգերին առաջարկել 100 միլիոն եվրոյի պայմանագիր։