Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ գրանդ թիմ

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարիերան կարող է շարունակել «Միլանում»։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, միլանյան ակումբը պատրաստվում է բանակցություններ վարել խաղացողի հետ այն խոսակցությունների ֆոնին, որ կիսապաշտպանը կարող է հեռանալ Թուրինից։

Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում պահանջում է աշխատավարձի զգալի բարձրացում, սակայն «Յուվենտուսը» պատրաստ չէ համաձայնվել նման պայմաններին։

29-ամյա Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 212 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։