Տոնի Կրոս. «Մեր նպատակը լավ խաղալն է»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության սպասելիքներով։

«Մեր նպատակը լավ խաղալն է։ Մենք պետք է նվազագույնի հասցնենք այն բաները, որոնք մեզ խնդիրներ են առաջացնում։ Մենք խաղերի ժամանակ շատ լավ հնարավորություններ ունենք, և դեռ առաջընթացի տեղ կա։ Ես գիտեմ, թե ինչ ներուժ ունի մեր թիմը։ Մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի։

Դժվար չէ լինել այս թիմի ավագը։ Ես բոլորի մեջ տեսնում եմ մեծ ցանկություն ու հաղթանակի մեծ եռանդ։ Մենք ունենք խաղացողներ, ովքեր դեռ չեն խաղացել խոշոր մրցաշարերում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։