Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը բաց կթողնի Շոտլանդիայի դեմ խաղը

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը չի մասնակցի Շոտլանդիայի դեմ Եվրոպայի առաջնության մեկնարկային հանդիպմանը։

Ինչպես հայտնում է թղթակից Ֆլորիան Պլետենբերգը, 20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է տոնզիլիտ։

A խմբի Գերմանիա – Շոտլանդիա խաղը կկայանա հունիսի 14-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։