Լամին Յամալը խոսել է Եվրոպայի գալիք առաջնությունում թիմի հեռանկարների մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը խոսել է 2024 թվականի Եվրոպայի գալիք առաջնությունում թիմի հեռանկարների մասին։

«Ասում են, որ մենք շատ համաշխարհային մակարդակի խաղացողներ չունենք, բայց նման մրցաշարերում հաղթում է այն թիմը, որն ավելի լավ է խաղում, քան մնացածը»,- Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Եվրո-2024-ում իսպանացիները B խմբում են, որտեղ կմրցեն Ալբանիայի, Խորվաթիայի և Իտալիայի հետ։