Կրիշտիանու Ռոնալդու․ «Մենք շատ տաղանդավոր սերունդ ունենք»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարձր է գնահատել ազգային հավաքականի հեռանկարները Եվրոպայի գալիք առաջնությունում։

«Մենք շատ տաղանդավոր սերունդ ունենք։ Բայց Եվրոպայի առաջնությունում նման մեծ մրցաշարում հաղթելու համար միայն տաղանդը բավարար չէ։ Այնուամենայնիվ, մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր նպատակին հասնելու համար։

Մենք քայլ առ քայլ գնալու ենք խաղից խաղ՝ չդադարելով հավատալ, որ կարող ենք հաղթել։

2016 թվականի հաղթանակը պատմական էր թե՛ պորտուգալական, թե՛ համաշխարհային ֆուտբոլի համար։ Հիմա մենք ամուր կանգնած ենք, բայց մեր մտքերն ուղղված են դեպի երկինք, քանի որ մենք պետք է տեսնենք, որ կարող ենք հաղթել Եվրո-2024-ում»,- ասել է Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում F խմբում է Վրաստանի, Չեխիայի և Թուրքիայի հետ։