Բենջամին Շեշկոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն որոշել է մնալ գերմանական ակումբում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

21-ամյա սլովենացին նոր պայմանագիր կկնքի բարելավված պայմաններով։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Մայիսին հաղորդվում էր, որ «Արսենալը» մոտ է Շեշկոյի տրանսֆերին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։