Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է փորձել թիմ հրավիրել Կիլիան Մբապպեին

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է փորձել թիմ հրավիրել հարձակվող Կիլիան Մբապպեին։

«Ես գնացի նրա ծնողների մոտ և փորձեցի համոզել նրանց։ Այդ ժամանակ Մբապպեն մի փոքր ամաչկոտ էր, և մարդիկ սկսեցին նրանից առաջին ինքնագրեր խնդրել «Մոնակոյում»։

Քո կարիերայի սկզբում քեզ վրա այնքան էլ մեծ ճնշում չկա, և նրանք կարողացան համոզել նրան երկարաձգել պայմանագիրը՝ խոստանալով, որ նա ավելի ազատ կլինի խաղալ «Մոնակոյում», քան «Արսենալում», «Լիվերպուլում» կամ «Ռեալում»։ Կարելի է ասել, որ ծնողները նրան լավ խորհուրդներ են տվել, եւ նա ճիշտ որոշում է կայացրել»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Կիլիան Մբապպեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։