Անդրեաս Քրիստենսենը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Դանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։ Դանիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո, իսկ «բլաուգրանայի» հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։

Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում Քրիստենսենը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։