Մադրիդի «Ռեալը» չի մասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ ակումբը չի մասնակցի 2025 թվականին կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը։

Մրցաշարը կանցկացվի նորացված ձևաչափով՝ յոթ ակումբների փոխարեն մրցաշարին կմասնակցի 32 թիմ։

«Ակումբներն ու խաղացողները չեն մասնակցի այս մրցաշարին։ «Ռեալի» մեկ խաղն արժե 20 միլիոն եվրո, և նրանք ցանկանում են մեզ այս գումարը տալ ամբողջ մրցաշարի համար։

«Ռեալը», ինչպես շատ այլ ակումբներ, կհրաժարվի հրավերից»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Relevo-ն։