«Նյուքասլը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Բարնլիի» դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» համաձայնեցրել են պայմանագրի անձնական պայմանները 21-ամյա անգլիացու հետ։ Թրաֆորդը նախկինում ընդգրկված էր Անգլիայի՝ Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակի մեջ, սակայն վերջնական հայտացուցակում չէր ընդգրկվել։

Անցած մրցաշրջանում Թրաֆորդն անցկացրել է 28 հանդիպում՝ երկու անգամ անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 62 գոլ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։