«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ջեյդոն Սանչոյի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը վաճառել վինգեր Ջեյդոն Սանչոյին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ ղեկավարությունը Սանչոյին չի տեսնում ակումբում և ցանկանում է վաճառել նրան՝ անկախ գլխավոր մարզչի հնարավոր փոփոխությունից։

Անգլիական ակումբը ցանկանում է անգլիացու համար ստանալ 40 մլն ֆունտ ստերլինգ (47 մլն եվրո)։