Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել գերմանական գրանդ

«Ֆուլհեմի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Պալինյան մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sports-ը։

Մյունխենյան ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագիրն անձամբ խաղացողի հետ։ Սպասվում է, որ կողմերը կկնքեն չորս-հինգ տարվա պայմանագիր։ Թիմերը ներկայումս բանակցում են փոխհատուցման չափի շուրջ՝ այն կարող է կազմել 40-45 մլն եվրո:

Անցած մրցաշրջանում Պալինյան «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։