Ժոաու Ֆելիշը համեմատել է Չավիին և Դիեգո Սիմեոնեին

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը համեմատել է «Բարսելոնայի» մարզիչ Չավիին և Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեին։

«Չավին ավելի մարդասեր է, նա հոգ է տանում խաղացողների մասին։ Նա ավելի մոտ է ժողովրդին»,- Ֆելիշի խոսքերը մեջբերում է AS-ը։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը անցկացրել է 30 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։