Ժոաու Ֆելիշը կարծում է, որ կարող է նվաճել «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարծում է, որ մի օր կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։

«Բոլորը երազում են նվաճել «Ոսկե գնդակը»։ Համոզված եմ, որ դրա համար ունեմ անհրաժեշտ որակներ։ Բայց ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դեռ պետք է կատարելագործվեմ որոշ առումներով։ Բայց շատ առումներով ես արդեն ավելի լավն եմ դարձել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը անցկացրել է 30 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»։