Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ամփոփել է Կանադայի հետ ընկերական հանդիպման արդյունքը (0։0)։
«Մենք լավ և լարված պայքար անցկացրինք, առաջին խաղակեսում լավ պահեր եղան, հատկապես առաջին կես ժամում, քանի որ առաջին խաղակեսի վերջնամասն ավելի բարդ էր։
Կարևոր էր այս երկու նախապատրաստական հանդիպումների միջև խաղաժամանակի բաշխումը։ Կան նաև այլ թիմեր, որոնք պատրաստվում են խաղալ Եվրոյում և դժվար ընկերական խաղեր են անցկացրել։
Մենք կօգտագործենք այս հանդիպումը, որպեսզի պատրաստվենք այն ամենին, ինչ մեզ սպասվում է Գերմանիայում»,- Դեշամի խոսքը մեջբերում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եվրո-2024-ում Ֆրանսիայի հավաքականը D խմբում կխաղա Ավստրիայի, Հոլանդիայի և Լեհաստանի հետ։