Հայ գործարար Վաչե Մանուկյանը դիտարկում է «Էվերթոնը» գնելու հնարավորությունը, հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ Մանուկյանը 400 մլն ֆունտի առաջարկ է արել ակումբի ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին։
Մանուկյանի առաջարկը միակը չէ, որ ներկայացվել է անգլիական ակումբին։
Ակումբը ձեռք բերելու փորձ է անում նաև բրիտանացի Էնդի Բելն ու Ջորջ Դաունինգը։