Աարոն Ռեմսդեյլը կարող է փոխել ակումբային գրանցումը

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալան Նիքսոնը։

Ըստ լրագրողի՝ «զինագործների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել խաղացողից 50 միլիոն եվրոյի դիմաց։

Նախորդ մրցաշրջանում Աարոնը մասնակցել է լոնդոնյան թիմի 11 հանդիպման, որոնցում բաց է թողել 12 գնդակ։ Երեք հանդիպումներում նա անառիկ է պահել դարպասը։