Զլատան Իբրահիմովիչ․ «Շատերը ծիծաղեցին, երբ 25 տարի առաջ ասացի, որ կդառնամ լավագույնը»

Շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տնային ընկերական խաղում Սերբիայից կրած պարտությունից հետո (0:3) դիմել է մարզադաշտում գտնվող երկրպագուներին:

Հանդիպման ավարտին Ստոկհոլմի մարզադաշտում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Իբրահիմովիչի՝ մեծ ֆուտբոլից հեռանալուն. շվեդը դադարեց խաղադաշտ դուրս գալ 2023 թվականի ամռանը:

«Շվեդիա, ինչպե՞ս ես: Ես տեսնում եմ, որ դու կարոտել ես ինձ։ Ես էլ էի քեզ կարոտում: Շվեդիայի մարզաշապիկը կրելն ամենալավ բանն է երբևէ: Այս համազգեստը ես հագել եմ հպարտությամբ և սիրով։ Ես պատիվ եմ ունեցել նաև լինել թիմի ավագը։ Առաջին իսկ օրվանից դու ինձ տվեցիր սեր, աջակցություն, էներգիա տվեցիր և ինձ շատ հրաշալի հիշողություններ տվեցիր, որոնք հավերժ կմնան ինձ հետ: Դուք ինձ թույլ տվեցիք գերազանցել գոլային ռեկորդը։ Սրտանց ասում եմ ձեզ՝ շատ շնորհակալ եմ։

Երիտասարդ սերնդին ուզում եմ ասել՝ մի վախեցեք մեծ երազել։ Եթե ​​ուժ չունես մեծ երազելու, հենվիր իմ ճանապարհին և ուժ քաղիր նրանից։ Ես կենդանի ապացույց եմ, որ անհնարին ոչինչ չկա, անկախ նրանից, թե որտեղից ես գալիս։

25 տարի առաջ ես ասացի, որ կդառնամ լավագույնն աշխարհում։ Շատերը ծիծաղեցին։ 25 տարի անց ես կարող եմ կանգնել այստեղ և ասել, որ ես լավագույնն եմ աշխարհում։ Հուսով եմ ձեզ դուր եկավ իմ ճանապարհորդությունը: Ելույթս կավարտեմ հետեւյալ խոսքերով՝ Շվեդիա, առաջ, ես սիրում եմ քեզ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sport Bladet-ը։