Չավին ցանկանում է գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբը։

Ըստ Sport.es-ի՝ Չավին կարծում է, որ հենց Անգլիայում է, որ կարող է հետագայում առաջադիմել որպես մարզիչ: Այնուամենայնիվ, նշվում է, որ Չավին ցանկանում է մեկ տարի արձակուրդ վերցնել։

Մայիսի 24-ին իսպանացի մասնագետը հեռացվել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Չավիին կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը։