Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը հեծանիվից ընկնելու պատճառով բաց կթողնի EURO-2024-ը

«Տվենտեի» և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Միխալ Սադիլեկը բաց կթողնի Եվրո-2024-ը հեծանիվից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքի պատճառով։

Սադիլեկը ընդգրկվել է Եվրո 2024-ի Չեխիայի վերջնական հայտացուցակում։

«Ցավոք, Սադիլեկը հեծանիվ վարելիս ընկավ և սրունքի վնասվածք ստացավ», – ասել է Չեխիայի հավաքականի խոսնակ Պետր Շեդիվին: