«Արսենալի» 39-ամյա նախկին ֆուտբոլիստը կարող է վերադառնալ ակումբ

Իսպանիայի հավաքականի հետ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սանտի Կասորլան պատմել է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ քննարկել է խաղային կարիերան ավարտելուց հետո լոնդոնյան ակումբ վերադառնալու հնարավորությունը։

Ներկայումս 39-ամյա Կասորլան պաշտպանում է «Ռեալ Օվիեդոյի» գույները, որը պայքարում է փլեյ-օֆֆում՝ Լա Լիգա բարձրանալու համար։

«Ես առանձնահատուկ ջերմություն ունեմ «Արսենալի» նկատմամբ։ Ես վեց հիանալի տարի եմ անցկացրել այնտեղ և գիտեմ, թե ինչքան են ինձ սիրում։

Ես բախտ եմ ունեցել հանդերձարանը կիսել Միկել Արտետայի հետ, ով այժմ գլխավորում է «Արսենալը»: Ես և նա խոսել ենք իմ հնարավոր վերադարձի մասին, բայց այս պահին ես կենտրոնացած եմ իմ ներկայիս ակումբի՝ «Ռեալ Օվիեդոյի» համար լավ անելու և խաղադաշտում ֆուտբոլը վայելելու վրա:

Հետո կտեսնենք, թե ինչ է սպասվում ինձ ապագայում: «Արսենալը» միշտ բաց է պահում դուռը ինձ համար։ Բայց հիմա այն ամենը, ինչի մասին կարող եմ մտածել, փլեյ-օֆֆն է և իմ խաղային կարիերայի վերջին օրերը վայելելը»,- ասել է Կասորլան Sky Sports-ին տված հարցազրույցում:

Փլեյ-օֆֆի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Ռեալ Օվիեդոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Էյբարի» հետ (0:0): Պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 12-ին։