Սիլվիո Բեռլուսկոնին փորձել է «Միլանի» նախագահ դառնալ 2022 թվականին

Սիլվիո Բեռլուսկոնին ցանկանում էր վերադառնալ «Միլան»։ Այս մասին հայտնել է լրագրող Կարլո Պելեգատին։

2021/22 մրցաշրջանի վերջում Բեռլուսկոնին ներկա է գտնվել «Միլանի»՝ Ա Սերիայում հաղթանակի տոնակատարությանը: Միջոցառման ժամանակ նա մոտեցավ ակումբի ներկայիս ղեկավար Պաոլո Սկարոնիին և խնդրեց զրույց կազմակերպել ակումբի ղեկավար Փոլ Սինգերի հետ: 

Նա ցանկանում էր գնել «Միլանի» 25 տոկոսը, բայց միայն այն դեպքում, եթե դառնար նախագահ, իսկ Գալիանին դառնա տեխնիկական տնօրեն։

Գալիանին, լսելով այս պատմությունը, հաստատեց, որ դա ճիշտ է։ Բեռլուսկոնին շփվել է Սինգերի հետ, սակայն ոչինչ չի ստացվել։

Բեռլուսկոնին մահացել է 2023 թվականի հունիսի 12-ին 87 տարեկան հասակում լեյկոզից։ 1986-ից 2016 թվականներին նրան էր պատկանում «Միլանը», իսկ 2018-ին գնել է «Մոնզան»: Նա երեք անգամ զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը։