Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն դուբլի հեղինակ է դարձել Լյուքսեմբուրգի դեմ ընկերական խաղում (3:0):
31-ամյա հարձակվողը ազգային հավաքականի կազմում անցկացրած 115 խաղում դարձել է 85 գոլի հեղինակ։
Այս արդյունքի շնորհիվ Լուկակուն իր թիմի գոլերով գերազանցեց հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշին (84 գոլ):
Լուկակուն հասավ ԱՄԷ-ի հավաքականի ռմբարկու Ալի Մաբխուտին, նրանք միասին կիսում են 6-րդ տեղը ազգային հավաքականների պատմության ռմբարոկւների ցուցակում։
Լավագույն հնգյակում հայտնվելու համար Լուկակուն պետք է 89 գոլ խփի: Երկրի կազմում գոլերի ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 128 գոլով։