Ֆիլ Ֆոդենը կարող է դառնալ պատմության ամենաբարձր վարձատրվող բրիտանացի ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է վերանայել Ֆիլ Ֆոդենի պայմանագիրը։

Ինչպես հայտնում է The Sun-ը, ակումբի ղեկավարությունը ցանկանում է բարելավել պայմանագրի ֆինանսական պայմանները։ Նրանք ցանկանում են Եվրո-2024-ից հետո Ֆոդենի աշխատավարձը հասցնել շաբաթական 375 հազար ֆունտի։ Այժմ նա շաբաթական մոտ 200 հազար ֆունտ է ստանում:

Նման պայմանագրի երկարաձգման և աշխատավարձի բարձրացման դեպքում Ֆոդենը կդառնա պատմության ամենաբարձր վարձատրվող բրիտանացի խաղացողը։ Նրա աշխատավարձը համեմատելի կլինի բելգիացի Կևին դե Բրույնեի և նորվեգացի Էրլինգ Հոլանդի աշխատավարձին «Մանչեսթեր Սիթիում»:

Անցած մրցաշրջանում 24-ամյա Ֆոդենը դարձել է 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։