Պեդրին առաջին անգամ գոլ խփեց Իսպանիայի հավաքականի կազմում

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին դուբլի հեղինակ է դարձել Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում (5:1):

21-ամյա կիսապաշտպանը հանդիպման 12-րդ և 29-րդ րոպեներին խոցել է հյուսիսիռլանդական դարպասը։

Պեդրիի համար այս գոլերն առաջինն էին Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով։ Մինչ այս կիսապաշտպանը ազգային հավաքականի կազմում անցկացրել էր 19 հանդիպում։