Կիլիան Մբապպեն բաց է թողել ազգային հավաքականի շաբաթօրյա մարզումը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն բաց է թողել ազգային հավաքականի շաբաթօրյա մարզումը, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա հարձակվողը մեջքի հետ կապված խնդիրներ ունի, և հաջորդ հանդիպմանը նրա մասնակցությունը կասկածի տակ է։

Կիրակի օրը Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի հետ։ Հունիսի 17-ին ֆրանսիացիները Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում կխաղան Ավստրիայի հետ։