Ժյուլ Կունդե․ «Ես «Բարսելոնայի» առաջատարներից մեկն եմ»

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է կատալոնական թիմում իր ազդեցության մասին:

«Ես «Բարսելոնայի» առանցքային խաղացողներից եմ, հանդերձարանի առաջատարներից մեկը, առաջին հերթին այն պատճառով, որ վստահելի խաղացող եմ։

Սա, հավանաբար, այն բաներից մեկն է, որով ես ամենից շատ հպարտ եմ:

Ես շատ հպարտ եմ դրանով, քանի որ դա մեծ աշխատանքի արդյունք է»,- Կունդեի խոսքերն է մեջբերում AS-ը՝ վկայակոչելով Le Parisien-ը: