Ժյուլ Կունդեն բացատրել է, թե ինչպես հսկել Կիլիան Մբապպեին

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կիսվել է իր կարծիքով Ֆրանսիայի հավաքականի իր խաղընկերոջ և Մադրիդի «Ռեալի» նորաթուխ հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Ես ֆուտբոլ եմ խաղում և պատրաստվում եմ մեծ հանդիպումների, որպեսզի դիմակայեմ լավագույններին։ Եվ այս առումով Կիլիանը լավագույններից լավագույնն է:

Բայց Կիլիան Մբապպեի նման խաղացողին միայնակ կանգնեցնել չի կարելի, դա հավաքական ջանքեր է պահանջում: Քանի որ այն ժամանակ ես իմ դիրքում էի, մեծ ներդրում ունեցա թիմի հաջողության մեջ (խոսքը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի մասին է, որտեղ «Բարսելոնան» խաղում էր ՊՍԺ-ի հետ):

Ֆուտբոլիստների դեմ նման հաջող գործողությունները մղում են քեզ շարունակելու ձգտել ավելիին և համոզում են քեզ, որ եթե քրտնաջան աշխատես, վաղ թե ուշ հաջողության կհասնես»,- Կունդեի խոսքերն է մեջբերում AS-ը՝ վկայակոչելով Le Parisien-ը: