Խավիեր Տեբաս․ «Կիլիան Մբապպեն «Ռեալո՞ւմ». տեսեք, թե ինչ եղավ Էդեն Ազարի հետ»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է գնահատում հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալի» խաղացող դառնալու փաստը։

«Բարեբախտաբար, ֆուտբոլը մաթեմատիկա չէ, այն թիմային մարզաձև է, այնպես որ մենք կտեսնենք:

Ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից: Նրանք խանդավառությամբ խոսում էին Ազարի կամ Բեյլի ժամանման մասին, և տեսեք, թե ինչ է տեղի ունեցել:

Կարելի է օրինակ վերցնել հենց ՊՍԺ-ից, երբ այնտեղ խաղում էին Մեսսին, Նեյմարն ու Մբապպեն։ Նրանք Ֆրանսիայից դուրս ոչինչ չեն նվաճել»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։