Անգլիական թոփ-ակումբները Ջոշուա Զիրկզեին համար պայքարում կմրցեն «Միլանի» հետ

Լոնդոնի «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են ձեռք բերել «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, երկու ակումբներն էլ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում խաղացողի նկատմամբ, չնայած տեղեկություններին, որոնք հայտնվեցին «Միլանի» հետ Զիրկզեի բանակցությունների մասին: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում 23-ամյա Ջոշուա Զիրկզեն ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։