Կլաուդիո Ռանիերի. ««Լեսթերի» հետ տիտղոսը կփոխանակեի «Ռոմայի» Սկուդետտոյի հետ»

Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ պատրաստ է Պրեմիեր լիգայի «Լեսթերի» հետ տիտղոսը փոխանակել «Ռոմայի» Սկուդետտոյի հետ։

«Ցավում եմ, որ «Ռոմայի» հետ չնվաճեցի Սկուդետտոն: Այսօր կարող եմ ասել, որ հաճույքով կփոխանակեի նրան «Լեսթերի» տիտղոսի հետ:

Երբ ես ժամանեցի (Լեսթեր), թիմը հազիվ փրկվեց մրցաշրջանի վերջին ամսում: Պարզապես կազմը փոխեցի 4-4-2-ի, փոխեցի եզրային պաշտպաններին, խաղացրի Կանտեին, ով շարժիչ էր: Պարզ բաներ»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը։