«Բայերը» հայտարարեց ամռան առաջին տրանսֆերի մասին

«Բայերը» հայտարարեց «Ռենի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Յանուել Բելոսյանի հետ պայմանագիր կնքելու մասին, ով դարձավ Լևերկուզենի առաջին ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ձախ և կենտրոնական պաշտպանի դիրքերում հանդես եկող 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Նախորդ մրցաշրջանում Բելոսյանը «Ռենի» կազմում 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։